14:08 24.01.2018
Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում Save the Children միջազգային կազմակերպության վրա իրականացված հարձակման հետևանքով կա 2 զոհ, 12 վիրավոր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը սկսվել է պայթյունից: Մահապարտ ահաբեկիչը կազմակերպության գրասենյակի դիմաց պայթեցրել է ականապատ մեքենան, այնուհետև 4 զինված անձինք անվտանգության ուժերի հետ բախումից հետո ներխուժել են գրասենյակ:
BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողները բարձրացել են շենքի վերևի հարկեր. նրանց մոտ եղել են գնդացիրներ, նռնակներ, ձեռքի հակատանկային նռնականետներ: Անվտանգության ուժերը մտել են շենք և ներսում 1 մարմին են հայտնաբերել, որի ինքնությունն առայժմ հայտնի չէ:
«Թալիբան» խմբավորումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարձակման հետ որևէ առնչություն չունի:
SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ Save the Children միջազգային կազմակերպության Աֆղանստանի գրասենյակը հարձակման է ենթարկվել:
Ջալալաբադի տվյալ թաղամասում այլ բարեգործական կազմակերպություններ և պետական գրասենյակներ են տեղակայված: Անվտանգության ուժերն այդ շենքերից տարհանել են բոլոր մարդկանց:
Աֆղանստանում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունները մեծ ճնշումների են ենթարկվում զինված խմբավորումների կողմից: Անցած տարի Կարմիր խաչի վրա հարձակման հետևանքով 7 աշխատակից էր զոհվել:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...