ԵԿՄ-ին ֆինանսական օգնություն չտրամադրելու հարց չի քննարկվում, սակայն կարգը խստացվելու է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ԵԿՄ-ին ֆինանսական օգնություն չտրամադրելու հարց չի քննարկվում, սակայն կարգը խստացվելու է

17:09 02.07.2018

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ զինծառայողները նոր համազգեստ ստանալո՞ւ են, թե՞ նախորդ տարվա «անորակ» համազգեստ-կոշիկով են լինելու:

«Անցյալ տարվանից «անորակ» համազգեստ ու կոշիկ չունեինք. նույն համազգեստներն են, նույն կոշիկները, փոփոխություններ կլինեն, կզգաք, դա մշտական պրոցես է, որ կատարում ենք: Երեք ամիս առաջ ունեցանք կոշիկների խմբաքանակ, որը չի բավարարում, այն փոխվեց մատակարարի կողմից, դա մշտական գործընթաց է»,- ասաց նա:

Հարցին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի չարաշահումների բացահայտումներից հետո ՊՆ-ն շարունակելո՞ւ է ԵԿՄ-ին օգնություն տրամադրել, Դավթյանը պատասխանեց, որ ԵԿՄ-ին ֆինանսական օժանդակություն տրամադրել չի նշանակում տրամադրել անհատին, և իրավապահների գործն է բացահայտել, թե ինչպես է այդ օգնությունը հայտնվել անհատի մոտ:

«Որ կարգը վերանայվելու է, հսկողությունը խստացվելու է, միանշանակ, սակայն օգնություն չտրամադրելը այլ հարց է, որն այս պահին չի քննարկվում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:28 27.07.2025

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

15:16 27.07.2025

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

15:03 27.07.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

14:48 27.07.2025

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

14:38 27.07.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

14:21 27.07.2025

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...

BACK_TO_TOP