Մեկ տարվա դադարից հետո հայ մարմնամարզուհիները մասնակցել են միջազգային մրցաշարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Մեկ տարվա դադարից հետո հայ մարմնամարզուհիները մասնակցել են միջազգային մրցաշարի

17:58 22.02.2021

Փետրվարի 19-21-ը կայացել է գեղարվեստական մարմնամարզության Մոսկվայի Գրան-պրին, որին մասնակցել է շուրջ 20 երկրի ներկայացուցիչ: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են Սիլվա Սարգսյանը, Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը:

Մեծահասակների բազմամարտում 23 մարմնամարզուհիների պայքարում Սիլվա Սարգսյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը (73.20 միավոր): Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը մասնակցել են կրտսեր տարիքի մարմնամարզուհիների մրցաշարին: Բազմամարտում 15 մասնակիցների պայքարում Միլենան 72.20 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Անժելիկան գրանցել է 11-րդ արդյունքը՝ 63.05 միավոր:

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն աղջիկների ելույթներից գոհ է.

«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աղջիկները մեկ տարի որևէ մրցաշարի չէին մասնակցել և կանոնավոր չէին մարզվել, ելույթները լավ եմ գնահատում: Մրցաշարին պետք է մասնակցեր Յուլյա Վոդոպյանովան, սակայն նա մի քանի օր առաջ մեջքի վնասվածք ստացավ, և փոխարենը ելույթ ունեցավ Սիլվա Սարգսյանը: Վերջինս երկու մարզագործիքով՝ ժապավենով և օղակով, շատ լավ հանդես եկավ, իսկ մյուս վարժություններում կային թերություններ: Միլենան և Անժելիկան ևս լավ ելույթներ ունեցան: Վերջին անգամ անցյալ տարի կրկին այս մրցաշարին էինք մասնակցել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքերով՝ Մոսկվայի Գրան-պրին լավ առիթ էր հնարավորությունները գնահատելու և առաջիկա Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին պատրաստվելու համար.

«Առաջիկայում նախանշված են Աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլերը, որոնք վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար: Դրանցից մեկը կայանալու է Բաքվում, և մենք չենք մասնակցելու: Առաջին փուլը մարտի 26-28-ը կայանալու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հույս ունեմ՝ Յուլյա Վոդոպյանովան կհասցնի ապաքինվել: Մեր մարզումները չենք դադարեցնի, սակայն չի բացառվում՝ մրցաշարերը կրկին չեղարկվեն, քանի որ տղաների մրցումներն արդեն իսկ չեղարկվել են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP