Եզդիների ազգային միության նոր նախագահն է Խդր Հաջոյանը (Թամոյանը) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Եզդիների ազգային միության նոր նախագահն է Խդր Հաջոյանը (Թամոյանը)

21:48 22.02.2021

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ միության նոր նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Եզդիների ազգային միությունից։

Ըստ աղբյուրի՝ Խդր Հաջոյանը (Թամոյանը) Եզդիների ազգային միության՝ այս տարվա հունվարի 2-ին մահացած նախագահ, առաջնորդ Ազիզ Թամոյանի թոռն է: Ազիզ Թամոյանը 83 տարեկան էր և կառույցը ղեկավարել է 1988-ից` գրեթե 33 տարի: «Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Հենց այդ մասին է պատմել նոր նախագահի ընտրությանը նախորդած՝ Ազիզ Թամոյանին նվիրված  փաստավավերագրական ֆիլմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համագումարի ընթացքում էկրանին ցուցադրվել են եզիդական միջազգային կառույցների այն ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Քյարամ Սլոյանը, Ազիզ Ավդալյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարություն կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի իր ելույթում նշել է, որ  իր մեծ ուսուցչի` Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին:

Եզդիների ազգային միությունից հայտնում են, որ Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ`եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ-եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք:

«Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ: Այն ճանապարհը, որով պիտի գնանք հեշտ չէ, սակայն ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը ազգային արժեքների պահպանությանն ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից: Այնպես որ, եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին: Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի Թֆակա էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ինչպես տեղեկացնում են միությունից, ասել է Խդր Հաջոյանը:

Միջոցառման ընթացքում նաև արցախյան պատերազմի եզդի մասնակիցներից Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանի պարգևն է հանձնվել. նա ավելի վաղ պարգևատրվել էր Արցախի նախագահի հրամանագրով` Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP