Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին

16:22 24.02.2021

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նախարարը նշել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ:

«Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսը եղանք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ավերվեց»,- հայտարարել է նա:

Ժան Ասելբորնն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Թուրքիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների փաստին՝ ասելով.

«Ժողովրդավարության ոգին ապրում է երկխոսության և գաղափարների քննարկման մեջ: Երբ խոսում է մեկ ձայն, սովորաբար դա լինում է ամենաուժեղի, բռնաճնշումների ձայնը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:00 06.08.2025

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

18:55 06.08.2025

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...

«Քո  արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

18:42 06.08.2025

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

18:38 06.08.2025

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

18:35 06.08.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...

BACK_TO_TOP