Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

22:34 24.02.2021

Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ուղևորներ Է․ Պ․-ին (ծնված 2003 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2003 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները ևս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը

17:00 19.07.2025

Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը

Հեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...

Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդը

16:57 19.07.2025

Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդը

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

16:54 19.07.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...

Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

16:50 19.07.2025

Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...

Մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցելությունները՝ ամփոփելու ՆԳ համակարգի ծառայությունների կիսամյակային աշխատանքները

16:44 19.07.2025

Մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցելությունները՝ ամփոփելու ՆԳ համակարգի ծառայությունների կիսամյակային աշխատանքները

Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […] ...

Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի

16:34 19.07.2025

Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի

Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Հաջի և ուխտագնացության բժշկական կենտրոնի ղեկավար Ալի Մարաշին։ Հունիսի սկզբին Մարաշին հայտնել էր, որ Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 18-ի։ «Ցավոք, այս տարի Հաջի ժամանակ հիվանդության պատճառով մահացել է 32 ուխտավոր», – նրա խոսքերն է […] ...

BACK_TO_TOP