09:19 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցումի երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:
Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...
17:08 19.07.2025
Sky. Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 718 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է […] ...
17:00 19.07.2025
Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըՀեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...
16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդըՀուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...
16:54 19.07.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...
16:50 19.07.2025
Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԻրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...