Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ 2 բանաձև է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ 2 բանաձև է ընդունել

10:51 26.02.2021

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեցին։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձևի դրույթները»,-նշեց Հախվերդյանը։

Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։

FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։

Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։

«Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,-նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:00 06.08.2025

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

18:55 06.08.2025

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...

«Քո  արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

18:42 06.08.2025

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

18:38 06.08.2025

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

18:35 06.08.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...

BACK_TO_TOP