19:17 24.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:
Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետևում են Կենտրոնի գործունեությանը և կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաև աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար:
«Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները տարածելու համար: Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ-ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը: Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն և որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում:
«Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը և մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները», – ասել է վարչապետը:
Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին և, այս համատեքստում, Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին:
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է.
«Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ-ն պետության հետ միասին հիմնադրել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ: Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք: Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...