Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը

20:54 02.07.2018

Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը: SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երգչուհին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Նշենք, որ Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ է` պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել էր առողջական վիճակի բարդ շրջափուլերը։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն էր և երգչուհի Էմմիի մայրը։ Նա 1971-ին ավարտել է «Հայֆիլմ»-ի կինոդերաասանի ստուդիան, իսկ 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը:

Հանդես է եկել մի շարք անսամբլներում. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, իսկ 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն էր:

1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Նադեժդա Սարգսյանը նաև եղել է մի շարք հայտնի նախագծերի պրոդյուսեր` «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ», «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

15:47 27.07.2025

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր […] ...

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

15:40 27.07.2025

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ և ցանկանում է տեսնել դրա ավարտի ուղղությամբ կոնկրետ քայլեր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նրա (Թրամփի) պատերազմը չէ, բայց նա ցանկանում է, որ այն ավարտվի», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ (Ռուսաստանի առաջնորդ) Վլադիմիր […] ...

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:28 27.07.2025

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

15:16 27.07.2025

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

15:03 27.07.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

14:48 27.07.2025

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...

BACK_TO_TOP