16:17 27.02.2021
«Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում հրադադարի ռեժիմի վերահսկման համատեղ կենտրոնում թուրք զինվորների առկայությանը: Քննարկվե՞լ է հայկական կողմին այս կենտրոնի աշխատանքներում ներգրավելու հարցը» «ՌԻԱ Նովոստիի» հարցին ի պատասխան Արա Այվազյանն ասել է.
«Անկարայի բացասական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայի մեջ ակնհայտ է: Սա, առաջին հերթին, վերաբերում է Մերձավոր Արևելքի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող շրջաններից ահաբեկիչների և զինյալների տեղափոխմանը և ակտիվ մասնակցությանը, ռազմական տեխնիկական օգնությանը Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը նախորդած կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածությունների բացահայտ տապալմանը:
Մենք ակնկալում ենք միջազգային հանրության առավել հասցեական ազդեցություն` ի շահ նրա, որ Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Անդրադառնալով Երևանի վերաբերմունքին Թուրքիայի ակտիվ ներգրավվածությանը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում՝ նա ասել է.
«Հակամարտության կողմերը և միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են մասնակցել բանակցային գործընթացին: Թուրքիան, որը բացահայտորեն հովանավորում էր Մերձավոր Արևելքի ահաբեկիչների գործունեությունը Արցախում, ինչպես նաև իր ռազմական անձնակազմն ու մարտական անօդաչու թռչող սարքերը օգտագործում էր Արցախի խաղաղ բնակչության դեմ, արդեն իսկ ցույց է տվել ոչ միայն հակամարտության մեջ իր ներգրավվածության աստիճանը, այլև հեռավորությունը բանակցային գործընթացից»:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների ներկայությանը, ապա նախարարն ասել է.
«Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավվելու համար Ադրբեջանը և Թուրքիան օտարերկրյա ահաբեկիչներ են տեղակայել հակամարտության գոտում. այդ փաստը հաստատեցին մեր միջազգային գործընկերները, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով:
Արտասահմանցի վարձկանները բերման էին ենթարկվել Արցախի տարածքում և խոստովանություններ տվել: Քրեական գործերը տեղափոխվել են համապատասխան դատարաններ:
Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալների ներկայության փաստը ճանաչել են նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ:Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ իր երկիրը դարձնել թուրքական արբանյակ և ահաբեկչության օջախ, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար»,-նշել է Արա Այվազյանը:
Հայաստանի արտգործնախարարը նաև գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։
18:30 06.08.2025
Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր17:50 06.08.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...
17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...