Ժողովրդական միջոցներով բուժումը կարող է մահացու վտանգավոր լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Ժողովրդական միջոցներով բուժումը կարող է մահացու վտանգավոր լինել

16:13 25.01.2018

Ժողովրդական միջոցներով բուժման համադրումը ավանդական բժշկության հետ կարող է մահացու վտանգավոր լինել: Այս մասին է վկայում Ստելենբոշկի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Clinical Pharmacology ամսագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են դեղաբույսերի և սովորական դեղամիջոցների համաժամանակյա օգտագործման դեպքերի հիշատակումները բժշկագիտական գրականությունում: Բժշկական գրականության մեջ նշված դեպքերից մեկը պատմում էր այն մասին, որ 55-ամյա տղամարդը մահացել է էպիլեպսիկ նոպայից՝ լողի ժամանակ: Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ գինկգո բիլոբան (դեղաբույս), որը նա ընդունել է ուղեղի աշխատանքի լավացման համար, արգելափակել է բժշկի կողմից նշանակված դեղորայքի ազդեցությունը:

Կենսաբանական ակտիվ բաղադրիչները, որոնք առկա են բույսերի մեջ, սերմերում և արմատներում, կարող են ազդել դեղերի բաղադրության վրա, փոխելով, թուլացնելով կամ ուժեղացնելով դրա ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել կողմնակի վտանգավոր հետևանքների, զգուշացնում են հետազոտության հեղինակները: Խոսքը այնպիսի տարածված խոտաբույսերի մասին է, ինչպիսիք է սրոհունդը (зверобой), երիցուկը, ժենշենը, կանաչ թեյը, կտավատի սերմերը, հապալասը և այլն:  

Ինչպես գրում է The Guardian թերթը, հատկապես վտանգավոր է լայնորեն կիրառվող սրոհունդի օգտագործումը դեղորայքի հետ (այն հաճախ նշանակում են դեպրեսիաների ժամանակ): Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ բույսի մեջ պարունակվող նյութերը, հակազդում են բազմաթիվ դեղորայքներում առկա բաղադրիչների հետ: 

«Եթե դուք օգտագործում եք դեղաբույսեր, ապա անպայման այդ մասին տեղեկացրեք Ձեր բուժող բժշկին, հակառակ դեպքում վատ հետևանքները անխուսափելի կարող են լինել», – ասում է հետազոտության ղեկավար Չարլզ Ավորտվեն: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

17:33 01.05.2025

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...

Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվի

17:22 01.05.2025

Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվի

Մայիսի 3-ին մայրաքաղաք Երևանում շաբաթօրյակ կանցկացվի: «Սիրելի՛ երևանցիներ, շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

17:11 01.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

17:00 01.05.2025

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

16:53 01.05.2025

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

BACK_TO_TOP