13:48 04.03.2021
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը:
Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները:
«Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում երկու վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և գործել, և երկուսով էլ գրավոր ընթացակարգ առհասարակ նախատեսված չի եղել, ինչը մեր գնահատմամբ էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա: Բացի դրանից՝ այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով բանավոր քննության անհրաժեշտություն չկա և կարող ենք սահմանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն, վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթացակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը և ավելին: Մասնավորապես՝ 2019թ. 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով և 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել: 2020թ.՝ 4957, որից 3247-ը կրկին այս հոդվածներով է: Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը, մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում ևս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,- նշել է նախարարը:
Ըստ այդմ, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:
ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Խախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Հայփոստ»-ը ներկայումս աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նամակի իրավաչափ ծանուցման մեխանիզմ ներդնելու ուղղությամբ:
«Այս մասով նույնպես արդարադատության նախարարության հետ աշխատանք է տարվում: Այստեղ հարցը կապված է ծանուցված համարվելու փաստը արձանագրելու իրավական հիմքի հետ, և այդտեղ տեխնոլոգիական նորարարության հարց կա: Այս պահին, իհարկե, ավտոմատացված համակարգով թղթային տարբերակով ծանուցումներն ուղարկվում են, սակայն այն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Հակոբ Արշակյանը:
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...