15:25 04.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ վարչությունից, իր խոսքում վարչապետը նշել է.
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է:
Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, չնայած ընդհանուր քաղաքական կոնտեքստն արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք, որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:
Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է.
«Շնորհակալ եմ պարոն վարչապետ իմ հայտարարությանն արձագանքելու համար: Ուզում եմ նախ սկսենք հենց առաջարկությունից: Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար, հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:
Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:
Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք: Որովհետև ակնհայտ է, որ կարող է այս պահին չգանք որևէ լուծման, բայց այդ իմաստով բանակցությունները շարունակենք, այսինքն չասենք՝ վերջ, տապալվեց և ձևավորված հույսերը, որ կարող է մի բան լուծվել, ջուրը լցնենք:
Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո, մենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսենք: Եթե միայն մենք և դուք գանք ընդհանուր հայտարարի՝ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է և լուծում չենք ունենալու: Հետևաբար, համաձայն եմ, որ պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գանք, ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում, եկա՞նք ինչ որ լուծման, թե՞ չեկանք լուծման»:
Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:
Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:
Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանի
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...