Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ․ Աշոտ Ղուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ․ Աշոտ Ղուլյան

14:39 08.03.2021

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի աղջիկներ և կանայք
Թանկագին մայրեր ու քույրեր
Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր պատերազմի ընթացքում և դրանից հետո առիթ ենք փնտրում ձեզ փոխանցելու: Տոնական տրամադրությունները մնացել են անցյալում, մեր ունեցած կորուստները հանգիստ չեն տալիս, վիրավորված արժանապատվությունը մեզ մղում է անվերջանալի մտորումների և, այսպես շարունակ:
Գուցե Մարտի 8-ն է հենց այն առիթը, որ պետք է անկեղծ խոսել մեր անելիքների մասին: Ընդունելով հանդերձ, որ մեր հանրությունը տարբեր կերպ է ընկալում Կանանց միջազգային օրվա խորհուրդը, փորձենք այդ ընդհանրության մեջ առանձնացնել առանցքը, այն գլխավորը, որ արցախցի ամեն մի տղամարդ, մտքում կամ բարձրաձայն, կասեր իր ընտանիքում, իր գործընկեր կանանց, իր ուսանողուհիներին ու աշակերտուհիներին: Շատ քիչ է խոնարհվելը մեր այն մայրերի առաջ, ում զավակները չդարձան մարտի դաշտից, այն կանանց, ում ամուսինները զոհաբերության գնացին՝ թիկունքում ունենալով իրենց ընտանիքների անվերջ սպասումը:
Մեր երկիրը պաշտպանելու ելած զինվորի ու սպայի մոր և կնոջ կերպարն այս պատերազմում լրացրեցին ռմբակոծության տակ աշխատող տասնյակ ու հարյուրավոր բժշկուհի-բուժքույրերը, բանակին հաց մատակարարող խոհարարուհիները, նկուղներում աշակերտներ կրթող ուսուցչուհիները, ռազմաճակատի ու թիկունքի իրադարձությունները լուսաբանող լրագրողուհիները և Արցախ եկող օգնությունները փաթեթավորող ու մարդկանց հասցնող աղջիկ կամավորականները:
Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ, դուք ձեր գործառույթները կատարեցիք անթերի, ու՞ր է թե ամբողջ երկիրը լիներ այդպես կազմակերպված ու պատասխանատու և, առաջին հերթին, օրվա իշխանությունները:
Փա՛ռք ու պատիվ ձեզ, և թող 2021թ. Մարտի 8-ը դառնա մեր սխալներն ուղղելու, մեր թերությունները վերացնելու մեկնակետ՝ հանուն վաղվա օրվա, հանուն ձեր երազած ապագայի»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

11:22 05.08.2025

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...

BACK_TO_TOP