Շոգ եղանակի պատճառով Երևանում շատացել են շտապօգնության կանչերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Շոգ եղանակի պատճառով Երևանում շատացել են շտապօգնության կանչերը

15:30 03.07.2018

Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շատացել են շտապօգնության կանչերը, և հիվանդների թվում շատ են սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

«Հատկապես վերջին երկու օրերին շտապօգնության կանչերն ավելացել են, և դրան շատ է նպաստում այս ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Հիմնականում սրտանոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել, և վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը: Նախկինում միջինը 18-20 տոկոսն էին հոսպիտալացվում, իսկ այս օրերին 25 տոկոսն է հիվանդանոց տեղափոխվում»,- Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի   Ստեփանյանը:

Մինչ այս շոգ օրերը, ՇԾ տնօրենն ընդգծեց, որ օրական ունեցել են 650-680 կանչ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 700-ը: Հուլիսի 2-ի ժամը 09:00-ից մինչև հուլիսի 3-ի ժամը 09:00-ը շտապօգնության ծառայությունում գրանցվել է 723 կանչ, և դիմողներից 175-ը հոսպիտալացվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

BACK_TO_TOP