Իրանը նախապատրաստվում է նախագահի ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Իրանը նախապատրաստվում է նախագահի ընտրություններին

13:00 11.03.2021

Իրանում սկսվել է հունիսի 18-ին նախատեսված նախագահի ընտրության համար թեկնածուների գրանցումը. գործընթացը կտևի մինչև մարտի 16-ը: Յոթ օրվա ընթացքում ամբողջ հանրապետությունից ընտրապայքարին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց դիմումները:

Մարտի 20-ին Իրանը նշում է ազգային գլխավոր տոներից մեկը՝ Նովրուզը (իրանական Նոր տարի), որից հետո երկրում սկսվում են երկշաբաթյա հանգստյան օրեր: Փաստորեն, ընտրություններին մասնակցել ցանկացողներից դիմումների ընդունումը դառնում է իրանական օրացուցային տարվա վերջին գլխավոր իրադարձությունը: Պաշտոնապես հաստատված թեկնածուների շրջանում ընտրությունների քարոզարշավը կսկսվի ընտրություններից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Իրանում իսկական նախընտրական արշավն արդեն սկսվել է, և թեկնածուները կփորձեն գրավել հասարակության ուշադրությունը:

Նկատվել է դիմումներ ներկայացնելու մեծ ակտիվություն։ Այս տարի կորոնավիրուսի հետ կապված՝ իշխանությունները հատկապես շեշտը դնում են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վրա: Ինչպես հայտնում է ISNA-ն, առաջին օրվա ավարտին այս մեթոդն օգտագործել է նրանց փաստաթղթերը քննարկման ուղարկածների 36%-ը: Ընտրություններին մասնակցության հայտերի ընդունման առաջին օրվա ժամը 18:00-ի դրությամբ, 2252 մարդ ուղարկել էր իր փաստաթղթերը:

Ընտրապայքարին մասնակցելու համար գրանցվելուց հետո առաջադրումները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Այսպիսով, նախագահի նախորդ ընտրության ժամանակ վեց թեկնածու էր հաստատվել, սակայն հետագայում երկու թեկնածուներ հանել էին իրենց թեկնածությունը՝ հօգուտ այլ մասնակիցների: Սահմանադրության պահապանների կողմից դիմումների ընտրությունը կսկսվի թեկնածուների գրանցումն ավարտելուց անմիջապես հետո: Այնուամենայնիվ, հաշվի առնելով օրացուցային տարվա ավարտը, հավանաբար, ընդունելի թեկնածուները կհայտարարվեն միայն ապրիլի սկզբին:

Նշենք, որ Իրանում նախագահը հոգևոր առաջնորդից հետո երկրորդ կարևորագույն պաշտոնյան է: Նա պատասխանատու է սահմանադրության իրականացման համար, ղեկավարում է գործադիր իշխանությունը, նշանակում է նախարարների և նրանց թեկնածությունները ներկայացնում է Մեջլիսի (խորհրդարան) հաստատմանը, զեկուցում է նախարարների կաբինետի գործողությունների մասին Մեջլիսին, ստորագրում է միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր կառավարության անունից, պատասխանատու է բյուջեի պլանավորման և իրականացման համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP