«Տեղադրված միջոցները և զգոնությունն են թույլ տվել կասեցնել դիվերսիան»․ Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

«Տեղադրված միջոցները և զգոնությունն են թույլ տվել կասեցնել դիվերսիան»․ Վիգեն Սարգսյան

17:11 25.01.2018

Այս գիշեր Ադրբեջանի բանակի կողմից իրականացված դիվերսիայի փորձը հնարավոր է եղել կասեցնել առաջապահ դիրքերում տեղադրված տեխնիկական միջոցների և դիրքապահների զգոնության շնորհիվ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Մինչ այս Պաշտպանության բանակի կայքը հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցման փորձ է կատարել շփման գծի հարավարևելյան ուղղությունում։ ՊԲ զինծառայողները հետ են մղել հարձակումը, ինչի արդյունքում նախնական տեղեկություններով՝ ադրբեջանցիները ունեն մարդկային կորուստներ։ Պաշտպանության բանակն այս գործողության ընթացքում կորուստ չի ունեցել։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարար Վիգեն Սարգսյանը նշեց նաև, որ դիվերսիայի փորձը հետ մղելիս հայկական կողմում վիրավորներ չկան, իսկ մանրամասն տեղեկություններ կլինեն ավելի ուշ։

Վերջին օրերին առաջնագծում Ադրբեջանի հրահրած լարվածության աճը կարող եք տեսնել ստորև զետեղված ինտերակտիվ ժամանակագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

19:27 15.05.2024

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […] ...

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

19:10 15.05.2024

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

18:54 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […] ...

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

18:48 15.05.2024

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա: «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում […] ...

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

18:42 15.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են […] ...

BACK_TO_TOP