«Մխիթարյանը վարպետության բարձր մակարդակ ունի». Յան Ռայթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

«Մխիթարյանը վարպետության բարձր մակարդակ ունի». Յան Ռայթ

19:36 25.01.2018

Sky Sports-ի հետ հարցազրույցի ժամանկ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը խոսել է զինագործների նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը թոփ-խաղացող է: Ցավոք, մենք նրա լավագույն խաղը չտեսանք «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա դեռ փորձում է գտնել իրեն ԱՊԼ-ում: «Արսենալում» ավելի ընկերական միջավայր է մարզչի տեսանկյունից, որովհետև Մոուրինյոն միշտ էլ խնդիրներ է ունեցել խաղացողների հետ. Դե Բրյույնեի, Սալահի… Հույս ունեմ՝ Հենրիխը կկարողանա բարգավաճել նոր պայմաններում: Ես բավականին շատ բան եմ տեսել, որպեսզի ասեմ՝ նա, իսկապես, վարպետության բարձր մակարդակ ունի»,- ասել է Ռայթը:
 Յան Ռայթը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 1991-98 թթ, և անցկացրած 221 խաղում դարձել է 128 գոլի հեղինակ:
 

Տեսանյութում ներկայացված են Ռայթի՝ «Արսենալ»-ի կազմում խփած բոլոր գոլերը։  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

22:53 16.05.2024

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

Կալինինգրադի «Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ։ Ռեգիոնների ուղու եզրափակչում «Բալթիկան» 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Կալինինգրադի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Սերգեյ Իգնաշևիչի թիմը սուպերեզրափակիչում հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մրցելու է «Զենիթի» հետ։ ...

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

22:20 16.05.2024

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

Ռաֆայել Ղարիբյանը հեռացել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարի պաշտոնից։ Պրոֆեսիոնալ լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարիբյանը պաշտոնը լքել է այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ռաֆայել Ղարիբյանը Ղազախստանի Պրոֆեսինոլալ ֆուտբոլային լիգայի նախագանի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. մայիսից։ ...

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

21:50 16.05.2024

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո: Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա […] ...

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

21:19 16.05.2024

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակչում 0-2 հաշվով պարտվել է «Պակսին»։ Սևիկյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Պակսը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Հունգարիայի գավաթակիր։ ...

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

20:56 16.05.2024

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Կրայովայի» հետ։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ […] ...

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

20:36 16.05.2024

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին. «Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը […] ...

BACK_TO_TOP