16:00 18.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները կարելի է «շատ վատ» անվանել»,- հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «վճարել գին»՝ կապված Մոսկվային վերագրվող ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի հետ: Բացի դրանից՝ Սպիտակ տան ղեկավարը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նա Պուտինին «մարդասպան» է համարում:
«Ես շատ բառեր չէի ասի՝ արձագանքելու համար: Ես կասեմ միայն, որ սրանք շատ վատ հայտարարություններ են ԱՄՆ նախագահի կողմից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ընկալվում Բայդենի հայտարարությունները Կրեմլում:
Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ Բայդենը ցույց է տվել, որ ակնհայտորեն չի ծրագրում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ապագայում Վաշինգտոնի հետ շփվելիս Կրեմլը հաշվի կառնի դա։ «Նա (Բայդենը) հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ: Եվ մենք կշարունակենք հաշվի առնել դա»,- ընդգծել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերով՝ Ռուսաստանին և Պուտինին ուղղված նման հայտարարությունները նոր խոսք են դարձել երկու երկրների հարաբերություններում: «Իհարկե, այդպիսի բան պատմության մեջ չի եղել», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի կողմից հետևելու են պատասխան քայլեր, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ «ոչ մի բան չի ձեռնարկվելու»: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են նման հայտարարություններն ազդել երկկողմ հարաբերությունների դինամիկայի վրա, Պեսկովը նշել է, որ «բացարձակապես պարզ է, թե ինչպես»: Սակայն նա չի խորացել այդ թեմայի շուրջ քննարկման մեջ:
Բացի դրանից՝ Պեսկովը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները գնահատել է որպես «շատ վատ»: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ հարցը, թե ինչպես շտկել երկու երկրների միջև ծագող հարաբերությունները, չպետք է ուղղված լինի Մոսկվային: «Սա այլևս մեր հարցը չէ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...