18:20 25.03.2021
ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված:
«Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023 թվականի համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայումս քայլեր ենք ձեռնարկում այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել և պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաև նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է:
«Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ՝ շատ կարևոր է նաև, թե ինչ բովանդակության կրթություն և ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարևոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, որոնք, ըստ փոխնախարարի, նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաև տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես, հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ:
«Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, և դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրև հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջև ապահովել հարթ անցում: Հետևաբար, չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից: Առաջինը մեթոդաբանականն է, այն է՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցման տրամաբանությունը, և երկրորդը՝ թե ինչպես ենք նախադպրոցական կրթության ավարտին ապահովելու այն վերջնարդյունքները, որոնցով սկսվում է տարրական դպրոցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարևորելով ամբողջական տրամաբանության և մոտեցման ապահովումը:
Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում՝ առաջին հերթին նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ:
«Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարևոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ և ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ քննարկման ընթացքում հնչած դիտարկումները և առաջարկությունները կօգնեն էլ ավելի բարելավել նախագիծը և, որպես արդյունք՝ ունենալ մասնակցային գործընթացով անցած փաստաթուղթ:
Փոխնախարարի ելույթից հետո ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում չափորոշիչը մշակած աշխատանքային խումբը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին:
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...
22:30 27.07.2025
Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասինԹայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...
22:10 27.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ըԻսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...
21:50 27.07.2025
Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ SabahԹուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...
21:28 27.07.2025
Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատվածՀորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...