18:43 25.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:
Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքերով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար տեխնիկական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար և նշել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ հայկական կողմերի համար շարունակում են առաջնահերթություն մնալ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, Արցախում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության արձագանքը և այդ առումով հրավիրել նաև ճապոնական կողմի ուշադրությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք հետաքրքրական է համարվել ենթակառուցվածքների ոլորտում գործակցությունը, կարևորվել է ներդրումային գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պատմել է, որ վերջերս Ճապոնիայում կայացած գինիների մրցույթում հայկական գինին առաջատար դիրք է զբաղեցրել:
Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն, և հայկական արտադրանքը շարունակի հաջողություններ արձանագրել ճապոնական շուկայում: Նիկոլ Փաշինյանը Ջուն Յամադային մաղթել է ամենայն բարիք՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...