Վանդալիզմի այս դրսևորումը միտումնավոր է և հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը․ ԱԳՆ խոսնակ   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Վանդալիզմի այս դրսևորումը միտումնավոր է և հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը․ ԱԳՆ խոսնակ  

19:06 25.03.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ, որում ասվում է․

«Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման:

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ, առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:

Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավելի պատմություն ունեցող Կանաչ ժամ եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է:

Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ:

Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար

23:32 06.08.2025

Կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար` երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը մինչև 6 ամսական երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք չունի երեխան կրծքով պետք է կերակրվի ըստ պահանջի` առանց ռեժիմի կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի 6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ […] ...

Օգոստոսի 7-ին կդադարեցվի Երևան քաղաքի և Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:23 06.08.2025

Օգոստոսի 7-ին կդադարեցվի Երևան քաղաքի և Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, […] ...

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

23:16 06.08.2025

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

Սպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական բժշկական օգնության ծառայությունը համալրվել է անհրաժեշտ նորագույն բժշկական սարքերով, ինչպես նաև վերազինվել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես` աուտիզմով երեխաների համար զգայական սենյակը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Վերականգնողական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱՄՆ […] ...

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

23:09 06.08.2025

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

Oգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ […] ...

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

22:47 06.08.2025

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

22:38 06.08.2025

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

Անտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...

BACK_TO_TOP