14:33 26.03.2021
Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
«Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա,ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Միջադեպից հետո Լ. Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Ըստ Լ. Բաբայանի՝ ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:
Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է:
Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
23:32 06.08.2025
Կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համարԱռողջապահության նախարարությունը ներկայացրել է կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար` երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը մինչև 6 ամսական երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք չունի երեխան կրծքով պետք է կերակրվի ըստ պահանջի` առանց ռեժիմի կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի 6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ […] ...
23:23 06.08.2025
Օգոստոսի 7-ին կդադարեցվի Երևան քաղաքի և Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, […] ...
23:16 06.08.2025
Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակըՍպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական բժշկական օգնության ծառայությունը համալրվել է անհրաժեշտ նորագույն բժշկական սարքերով, ինչպես նաև վերազինվել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես` աուտիզմով երեխաների համար զգայական սենյակը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Վերականգնողական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱՄՆ […] ...
23:09 06.08.2025
Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավորOգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ […] ...
22:47 06.08.2025
Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ ԳալագերինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...
22:38 06.08.2025
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն ենԱնտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...