Ռուս խաղաղապահները հայ ուխտագնացներին ուղեկցել են Դադիվանք և հումանիտար օգնություն հասցրել Հնապատի բնակիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Ռուս խաղաղապահները հայ ուխտագնացներին ուղեկցել են Դադիվանք և հումանիտար օգնություն հասցրել Հնապատի բնակիչներին

10:07 29.03.2021

Ռուս խաղաղապահները հումանիտար բեռներ են հասցրել Ասկերանի շրջանի Հնապատ բնակավայրի բնակիչներին, ինչպես նաև Դադիվանքի վանական համալիր են ուղեկցել ուխտավորների։

Известия պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Եվգենի Մաքսիմովի խոսքով՝ կարիքավոր ընտանիքներին են հանձնվել առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք։ Ընդհանուր առմամբ, ռուս զինվորականները բաժանել են 100 հավաքածու։

Բացի այդ, ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից ռուս խաղաղապահները կարիքավորներին փոխանցել են ծալովի մահճակալներ, վերմակներ, բարձեր, փոքր գազօջախներ՝ սնունդ պատրաստելու համար, և այլ անհրաժեշտ ապրանքներ։

Պարբերականը հաղորդում է նաև, որ 10 հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Դադիվանք։ Ուխտագնացները հանդիպել են հոգևորականնների հետ և մասնակցել կիրակնօրյա ժամերգության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

23:16 06.08.2025

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

Սպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական բժշկական օգնության ծառայությունը համալրվել է անհրաժեշտ նորագույն բժշկական սարքերով, ինչպես նաև վերազինվել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես` աուտիզմով երեխաների համար զգայական սենյակը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Վերականգնողական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱՄՆ […] ...

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

23:09 06.08.2025

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

Oգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ […] ...

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրում Վաշինգտոնում չի լինելու

22:58 06.08.2025

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրում Վաշինգտոնում չի լինելու

Վաշինգտոնում սպասվող Հայաստանի վարչապետի պաշտոնական հանդիպումների մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը. արդյո՞ք հանդիպումների օրակարգը հրապարակված է: «Այո՛, Դոնալդ Թրամփի այդ օրվա օրակարգը հայտնի է և հաստատվում է տեղեկությունն այն մասին, որ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում չի լինելու: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, այստեղ հակասական ինֆորմացիա կա. Ալեքս Ռաուֆօղլուն, ում միջոցով Պետդեպարտամենտը ի սկզբանե […] ...

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

22:47 06.08.2025

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

22:38 06.08.2025

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

Անտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

22:24 06.08.2025

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...

BACK_TO_TOP