13:43 29.03.2021
ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունն ու դրա ինքնապաշտպանության իրավունքը, ասել է ԿԺԴՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Չո Չխոլ Սուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալների՝ ԿԺԴՀ-ը վերջին օրերին հրթիռների երկու փորձարկում է իրականացրել. կիրակի երկու թևավոր հրթիռներ փոքր բարձրության և հեռավորության վրա արձակվել են Դեղին ծովի ուղղությամբ, իսկ հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռներ՝ դեպի Ճապոնական ծով։ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մեղադրել է «ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ» և կոչ արել խստացնելու պատժամիջոցները: Մարտի 30-ին պետք է կայանա ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման խնդրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ:
Չո ՉԽոլ Սուն ՄԱԿ-ի բանաձևերն անվանել է «ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ուղղակի արդյունք» և ասել, որ դրանք կասկածի տակ են դնում ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանության իրավունքը:
«Սա ինքնիշխան պետության անտեսում է և, անկասկած, երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում: Շատ երկրներ իրենց ռազմական ուժերն ամրապնդելու համար անցկացնում են ամեն տեսակի արձակումներ, բայց միայն մեր արդար ինքնապաշտպանական միջոցները կասկածի տակ են դրվում»,- հավելել է նա:
«Ոչ վաղ անցյալում Միացյալ Նահանգները ավիահարվածներ հասցրեց Սիրիայի տարածքին, և մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիան հրաժարվեց միջուկային զինաթափման իր պարտավորություններից և պաշտոնապես հայտարարեց միջուկային մարտագլխիկների թվի զգալի աճի մասին, իսկ Ֆրանսիան վերջերս փորձարկեց նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են մի քանի մարտագլխիկ կրել, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման գործողությունները երբեք կասկածի տակ չեն դրվել»,- ասել է Չո Չխոլ Սուն:
Ըստ նրա՝ մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկակի ստանդարտներ է կիրառում, Կորեական թերակղզում իրավիճակը միայն կսրվի, իսկ ԿԺԴՀ-ն կկիրառի հակազդեցության միջոցներ:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...