Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 77 քաղաքացիական զոհերի տվյալներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 77 քաղաքացիական զոհերի տվյալներ

15:59 30.03.2021

Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին:

– Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի՞ փոփոխություններ են մտցրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղություններում, և որո՞նք են ներկա առաջնահերթություններն ու հրամայականները:

– Պատերազմից հետո բավականին բարձրացել է մարդու իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Մեզ դիմող քաղաքացիների դիմումների մեծամասնությունը վերաբերում է հիմնականում  սոցիալական և առողջապահական բնույթի խնդիրներին: Բնականաբար, ունենալով տեղահանված բնակչություն, որոնց խնդիրները բազմաբնույթ են, պետք է կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին և կապող օղակ հանդիսանանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ թույլ չտալով մարդու իրավունքների խախտումները կամ այդպիսիք  արձանագրելու դեպքում՝ նպաստելու խախտված իրավունքների վերականգնմանը: Ներկայումս քաղաքացին այնքան դժվար կացության մեջ է, որ պետական մարմիններից պահանջվում է առավելագույն սրտացավություն, որպեսզի բարձրաձայնված ցանկացած խնդիր լուծվի հօգուտ քաղաքացու: Պետք է ոչ թե արձանագրել, որ խախտվել է այս կամ այն իրավունքը, այլ գտնել լուծումներ, որպեսզի իրավունքն իրացվի ամբողջությամբ: Պետական կառույցների հետ համագործակցությամբ մեր գործունեության ոճը հիմնականում այդ է լինելու:

– Սոցիալական բնույթի խնդիրներից որո՞նք կառանձնացնեիք, և որքանո՞վ է Ձեր միջոցով հաջողվել լուծումներ գտնել:

– Առաջնային է շարունակում մնալ աջակցության այս կամ այն ծրագրի՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերը: Քանի որ պետական համակարգը, այսպես ասած, պատրաստ չէր նման զարգացումների և քաղաքացիների տվյալների բազային ամբողջությամբ չէր տիրապետում, ապա չէր կարող պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու հետ: Բացի դրանից, քաղաքացիների իրավական գիտակցության ոչ համապատասխան աստիճանը նրանց հնարավորություն  չի ընձեռում պրպտել և սեփական ջանքերով փնտրել, գտնել այն հարցերի պատասխանները,որոնք վերաբերում են  գործարկվող այդ ծրագրերին: Մեզ դիմելու դեպքում, նախ, խորհրդատվություն ենք տրամադրում իրավունքների մասին առ այն՝ նրանք աջակցության ծրագրի շահառու են, թե ոչ: Եթե առաջացած խնդիրները տեխնիկական են, ապա կապ ենք հաստատում համապատասխան կառույցի հետ ներկայացնում քաղաքացու խնդիրն ու միջամտում, որպեսզի խնդիրը լուծում ստանա: Սոցիալական բնույթի խնդիրներից է նաև զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցության ծրագրերի շահառու հանդիսանալու, փաստաթղթերի ձևակերպման հարցերը: Մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի տվյալների հավաքագրումն ու պատկան կառույցներին ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակում է: Տվյալների հավաքագրումը շարունակական է և պարբերաբար ներկայացնում ենք աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

Այս պահի դրությամբ որքա՞ն է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը՝ ըստ ձեր ուսումնասիրությունների:

– Պահի դրությամբ թարմացման փուլում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ զեկույցը: Առայժմ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ֆիքսվել են 77 քաղաքացիական զոհի տվյալներ:

– Ի՞նչ օրակարգեր են ներկայումս գործնական ընթացք ստացել:

– Աշխատելու ենք հիմնականում երկու ուղղությամբ: Առաջինը՝ մշտադիտարկումների ճանապարհով, երկրի ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ ապահովելն է, երկրորդը՝ արտաքին ուղղությունն է, որտեղ բավականին լայնածավալ աշխատանք ենք իրականացրել դեռևս պատերազմի օրերին: Մեր իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել են տասնյակից ավելի զեկույցներ ադրբեջանական վայրագությունների, երեխաների իրավունքների խախտումների, պատերազմի ժամանակ լրագրողների թիրախավորման և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ: Առաջիկայում պատրաստելու ենք պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Նախատեսում ենք նաև զեկույց միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտների և անձնակազմի թիրախավորման վերաբերյալ: Մասնավորապես, այնպիսի հաստատությունների, ինչպիսիք բժշկական հաստատություններն են, անձնակազմը, շտապօգնության ավտոմեքենաները և այլն: Կարծում եմ՝ կարիք կա նաև թարմացնելու մշակութային ժառանգության վերաբերյալ մեր զեկույցը՝ հատկապես պայմանավորված վերջին ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների ավերման դեպքերով:

Պարոն ՍտեփանյանԱդրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում նրանց զինուժի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների և միջազգային իրավունքով ամրագրված խախտումների մասով Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն օպերատիվորեն արձագանքում են դեռևս պատերազմի օրերից: Այդուհանդերձ, միջազգային իրավապաշտպան կառույցները նկատելիորեն պասիվ դիրքորոշում են դրսևորում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք, և այդ համատեքստում ինչպիսի՞ն է արտաքին ուղղությամբ նախատեսվող աշխատանքի Ձեր տեսլականը:

– Մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային կարևորագույն հարցերից է: Մեզ համար ևս տարօրինակ ու անհասկանալի էր պատերազմի ընթացքում միջազգային հանրությանը մեծածավալ աշխատանք ներկայացնելուց հետո պատշաճ արձագանք չստանալը: Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում նույնպես միջազգային հանրությունը, կարծես, առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ևս թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Պատճառաբանությունները բազմաթիվ են՝ մասնավորապես միջազգային չճանաչվածություն և այլն: Հստակ պետք է ամրագրվի, որ մարդու իրավունքները համամարդկային են և, անկախ նրանից՝ այդ տարածքը ճանաչված է, թե ոչ, միջազգային հանրությունը պարտավորված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները: Մենք նույնպես հիասթափված ենք մեր կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ միջազգային ոչ պատշաճ արձագանքից: Ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Պետք է շարունակել արտաքին ուղղությամբ պաշտպանել արցախցի մարդու իրավունքները և այդ մասին բարձրաձայնել այնքան ժամանակ, մինչև հասանելի ու հասկանալի դառնա, որ Արցախում ապրող մարդը ևս օժտված է մարդկային իրավունքներով ու ազատություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

23:16 06.08.2025

Վերաբացվել են Սպիտակի ԲԿ վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետը և զգայական սենյակը

Սպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական բժշկական օգնության ծառայությունը համալրվել է անհրաժեշտ նորագույն բժշկական սարքերով, ինչպես նաև վերազինվել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես` աուտիզմով երեխաների համար զգայական սենյակը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Վերականգնողական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱՄՆ […] ...

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

23:09 06.08.2025

Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր

Oգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ […] ...

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրում Վաշինգտոնում չի լինելու

22:58 06.08.2025

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրում Վաշինգտոնում չի լինելու

Վաշինգտոնում սպասվող Հայաստանի վարչապետի պաշտոնական հանդիպումների մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը. արդյո՞ք հանդիպումների օրակարգը հրապարակված է: «Այո՛, Դոնալդ Թրամփի այդ օրվա օրակարգը հայտնի է և հաստատվում է տեղեկությունն այն մասին, որ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում չի լինելու: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, այստեղ հակասական ինֆորմացիա կա. Ալեքս Ռաուֆօղլուն, ում միջոցով Պետդեպարտամենտը ի սկզբանե […] ...

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

22:47 06.08.2025

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

22:38 06.08.2025

Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են

Անտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

22:24 06.08.2025

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...

BACK_TO_TOP