12:01 31.03.2021
Չնայած վրացական ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլի ձախողմանը՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կկատարի Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի պայմանների մի մասը։ Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Քրիստիան Դանիելսոնը «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև երեկ կայացած երկրորդ հանդիպման ժամանակ առաջարկել էր հատուկ փոխզիջումային համաձայնագիր, որը կողմերը չէին ընդունել։
Ըստ նրա ՝ առաջին հարցը վերաբերում էր ընտրական բարեփոխումներին: Մասնավորապես, 2024 թ. խորհրդարանական ընտրությունների շեմի իջեցում մինչև 3%, տեղական ընտրական համակարգի որակական վերանայում։
«Այս փաթեթը ընդգրկուն է և ներառում է հիմնարար ընտրական բարեփոխումներ: Ես կցանկանայի նշել, որ «Վրացական երազանք»-ը մոտ ապագայում, ելնելով իր պատասխանատվությունից, կիրականացնի այս բարեփոխումներն առանց արմատական ընդդիմության հետ համաձայնեցման», – ասել է Կոբախիձեն:
Երկրորդ կետը, որը «Վրացական երազանքը» կկատարի, կլինի դատական համակարգի բարեփոխումները: Մասնավորապես, իշխող կուսակցությունը կստանձնի Գերագույն դատարանի դատավորների նշանակման օրենսդրությունը Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխանեցնելու հարցը։
Բացի այդ, «Վրացական երազանքը» ներգրավելու է միջազգային փորձագետների `դատական համակարգի վերջին բարեփոխումները գնահատելու և բարեփոխումների նոր ալիք ծրագրելու համար:
«Մենք դա կանենք ինքներս, և մեզ ոչ մի ստորագրություն կամ համաձայնագիր պետք չէ», – ասել է Կոբախիձեն:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...