11:56 31.03.2021
Սիգարետի ազդեցությունը իմունիտետի վրա
ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչությունը բազմիցս հայտարարել է, որ սիգարետ ծխելը բացասաբար է անդրադառնում կորոնավիրուսի ընթացքի վրա։ Սիգարետի այրման արդյունքում տեղի են ունենում բջջային մակարդակում որոշակի փոփոխություններ, թուլանում է իմունիտետը, ինչի արդյունքում էլ COVID-19-ի հոսպիտալացման դեպքեր ավելի հաճախ են գրանցվում։ ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչության Ծխախոտային արտադրատեսակների որակի վերահսկման կենտրոնի տնօրեն Միտչ Զեպլերը նշում է, որ ներկայումս նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքավորումների՝ կորոնավիրուսի ընթացքի վրա ազդեցության մասին հաստատված փաստեր չկան։
«Պանդեմիան լավագույն ժամանակն է ծխելուց հրաժարվելու համար,» – նշել է Զեպլերը, հավելելով, որ «որպես արդյունավետ միջոց ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների գործակալությունը խորհուրդ է տալիս նիկոտինի փոխարինման թերապիան, որը ներառում է նիկոտին պարունակող դեղորայքային և ոչ դեղորայքային միջոցներ, ինչպես նաև առանց նիկոտինի միջոցներ»։
Սննդի և դեղորայքի գործակալությունն ակտիվորեն պայքարում է հմնավոր ստուգումներ չանցած ծխախոտային արտադրանքների դեմ։ ԱՄՆ-ում ծխախոտային արտադրատեսակների վաճառքը թույլատրվում է միայն վարչության կողմից հավատարմագրման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Գիտական հետազոտությունները՝ ծխախոտային արտադրանքների հավատարմագրման հիմքում
Ինչպես նշել է գործակալության Ծխախոտային արտադրատեսակների որակի վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Թոդդ Սեսիլը, ծխախոտային արտադրատեսակի հավատարմագրման որոշում կայացնելիս առաջին հերթին գնահատվում է դրա ազդեցությունը հանրային առողջության վրա՝ անկախ նրանից, թե որ ընկերությունն է արտադրում։ Հավատարմագրման գործընթացը ներառում է արտադրողի կողմից ներկայացված բոլոր տվյալների մանրակրկիտ ստուգում՝ անկախ գիտնականների կողմից։
«Սննդի և դեղամիջոցների գործակալության աշխատանքի հիմքում գիտական մոտեցումն է, սակայն անհնար է դեղագիտության ոլորտում կիրառվող մոտեցումները կիրառել ծխախոտարտադրության ոլորտում,» – նշել է Սեսիլը։ «Անհրաժեշտ է մշակել կարգավորման այլ սկզբունքներ, այդ իս պատճառով գնահատվում է արտադրանքի ընդհանուր ազդեցությունը բնակչության առողջության վրա։»
Սննդի և դեղամիջոցների գործակալության կայացրած որոշումների հիմքում բազմակողմանի գիտական մոտեցումն է։ Տվյալներն ուսումնասիրվում են քիմիայի, ճարտարագիտության, վարքագծային դեղագիտության, համաճարակաբանության, հասարակագիտության, թունաբանության և այլ գիտական ճյուղերի տեսանկյունից։
Ծխախոտի տաքացման համակարգերի հավատարմագրումը
2020 թ-ին Սննդի և դեղամիջոցների գործակալությունը թույլատրել է Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ ընկերության կողմից արտադրված IQOSծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգի վաճառքը՝ նվազեցված ռիսկով արտադրատեսակի կարգավիճակով։ Անկախ գիտական ուսումնասիրությունները փաստում են, որ համակարգը տաքացնում է ծխախոտը, ոչ թե՝ այրում, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվում է արտազատվող վնասակար քիմիական նյութերի քանակը։ Հավատարմագրման փաստաթղթերում նշվում է, որ արտադրանքի վաճառքը ԱՄՆ-ում նպատակահարմար է հանրային առողջության մակարդակի բարձրացման տեսանկյունից։
Վերջին տարիներին վարչության գիտական ուսումնասիրություններից 203-ը նվիրված են եղել նիկոտինի օգտագործման էլեկտրոնային համակարգերին, իսկ դրանց հիման վրա հրապարակվել է 581 գիտական հոդված։
Բացի այդ, վարչությունը ապահովում է այլընտրանքային արտադրանքի սպառողներից ստացվող հետադարձ կապի վերլուծությունը։
Գործընկերական նյութ
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...