17:00 31.03.2021
Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ մարզի մի շարք համայնքներից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքներում և մեդալներ հանձնեց հերոսների ծնողներին։ Գեղարքունիքի մարզպետի հետ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելեցին նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։
ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվել են՝
Էդմոն Հունանի Հովհաննիսյանը /Մարտունի քաղաք/
Արմեն Գեղայրի Աղեկյանը /Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս/։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվել են՝
Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանը /Վաղաշեն համայնք/
Կարեն Արմենի Սիմոնյանը /Ծովինար համայնք/
Արմեն Սմբատի Մինասյանը և Հարություն Աշոտի Ավետիսյանը /Վարդենիկ համայնք/
Անդրանիկ Լևիկի Նավոյանը /Աստղաձոր համայնք/
Արեգ Ժերմեի Մկրտչյանը /Մարտունի համայնք/
Վիլհելմ Արագոնի Գեղամյանը /Լիճք համայնք/
Խաչատուր Գագիկի Ազիզյանը /Գավառ համայնք/
Ռաֆիկ Արծրունու Հակոբյանը /Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս/
Աղասի Տիգրանի Սահակյանը / Գանձակ համայնք/։
Մարզպետը զրուցեց զոհված հերոսների ծնողների հետ և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի դեպքում լինել նրանց ընտանիքների կողքին և հնարավորության շրջանակներում աջակցել։
«Անսահման է մեր համազգային ցավը, կորուստները` անդառնալի։ Դժվար է մեզ համար սփոփանքի խոսքեր գտնել, սակայն մենք ձեզ հետ միասին պիտի նաև հպարտանանք, որ մեր տղաները որպես աննկուն հերոսներ, մինչև վերջին շունչը կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Նրանց սխրանքը երբեք չի մոռացվի։ Ավելին, նրանցից յուրաքանչյուրի սխրանքը կգրվի պատմության գրքերում։ Մենք գլուխ ենք խոնարհում ձեր զավակների հիշատակի առջև, ձեր առջև, որ նման հերոս հայորդիներ եք ծնել, դաստիարակել ու պարգևել մեր ազգին»,- հերոսների ծնողներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...