Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+23.09 oC

Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

19:25 31.03.2021

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտնել է իր հրաժարականի մասին։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ֆինանսների նախարարությունը ղեկավարել է գրեթե երեք տարի:

Մաճավարիանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հունիսի 12-ից, փոխվարչապետի պաշտոնը՝ 2021 թվականից:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները թողնելու իմ որոշման մասին: Ուզում եմ ասել, որ ֆինանսների նախարարի պաշտոնում շուրջ երեք տարի աշխատելուց հետո, ես նախատեսում էի հրաժարական տալ 2020 թվականի վերջին, բայց, քանի որ կառավարությունը   2021-ի ճգնաժամային բյուջեն պետք է ընդուներ, ինչպես նաև ԱՄՀ-ի հետ ծրագրի ավարտի վերաբերյալ կարևոր բանակցություններ կային, ես որոշեցի հետաձգել այս որոշումը մի քանի ամսով»,- գրել է Մաճավարիանին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել

10:50 23.04.2024

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի Վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի գլխավորությամբ քառակողմ փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է «Էրմենիհաբերը»: Այն վերաբերել է «Զարգացման ճանապարհ նախագծին» և ստորագրվել է Իրաքի, Թուրքիայի, Կատարի և «Արաբական Միացյալ Էմիրությունների» (ԱՄԷ) ներկայացուցիչների կողմից: «Մենք մեր վճռականությունն ամրագրեցինք մեր ստորագրած հուշագրով»,-ստորագրումից հետո ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:21 23.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

23:43 22.04.2024

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս – Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման […] ...

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա․ Ալիև

23:41 22.04.2024

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա․ Ալիև

Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման և արդյունքների վրա կենտրոնանալու վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ «Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ աջակցության և արդյունքների վրա կենտրոնանալու վրա: Ակտիվորեն համագործակցում ենք տնտեսական, քաղաքական, էներգետիկ, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել է Ալիևը։ ...

BACK_TO_TOP