15:26 01.04.2021
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համագործակցությամբ և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» գործակալության մասնակցությամբ կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը: Այն նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցութային ծրագրի երկարաժամկետ նպատակն է Դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնման խթանումը։
Ծրագրի կարճաժամկետ նպատակներն են.
հրավիրել քաղաքականություն մշակողների ուշադրությունը դպրոցական այգիների կարևորության և դպրոցական արտադրանքի իրացման խնդրի վրա,
խթանել դպրոցական սննդի ծրագիրը,
զարգացնել դպրոցական այգիների կրթական բաղադրիչը:
Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է տրամադրեն «Մինի այգի» ծրագրի նախագիծ, որն իրականացվելու է տարրական դասարանների աշակերտների հետ:
Ծրագրի փաթեթը պետք է ներառի.
այգու լուսանկարներ, այգու հիմնադրման համառոտ պատմություն (գոյություն ունեցող այգիների դեպքում) և տնկելու համար նախատեսված մշակաբույսերի ընտրության բացատրություն,
միջառարկայական ուսուցման ծրագիր և շեշտադրված դասընթացներ,
երեխաների՝ այգու հիմնադրման և խնամքի բոլոր փուլերին մասնակցելն արձանագրող լուսանկարներ,
հավաքված բերքի լուսանկարներ,
երեխաների կողմից պատրաստված պարզ և առողջարար ուտեստի լուսանկարներ,
երեխաների կողմից գրված համառոտ շարադրություն՝ «Ինչպես ենք մենք օգտագործում մեր կողմից աճեցված բերքը դպրոցական սննդում» թեմայով,
կարճ տեսանյութերը (խմբագրված տեսահոլովակները) խրախուսվում են և կդիտվեն որպես առավելություն ընտրության գործընթացում:
Մրցույթը կիրականացվի երկու փուլով։
Փուլ 1. Դպրոցները պետք է ներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ (Հավելված 1)։ Մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 1-ը:
Փուլ 2. Դպրոցները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական փաթեթը։ Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 1-ը: 6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և կհայտարարի հաղթողներին մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը:
Հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ՝ 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլարի չափով, ավելի մեծ այգի հիմնելու կամ դպրոցական արտադրությունը մեծացնելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ (մրգերի և բանջարեղենի չորանոց, սառցարան՝ մթերքը պահպանելու համար)։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...