Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը. Արման Թաթոյան

23:24 03.04.2021

ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում:

Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր

Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են:

Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:

Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի:

Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված` Մեծ Թաղեր, Հադրութ:

Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի:

Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս:

Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:

Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է:

Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP