2009-2017 թվականների ընթացքում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

2009-2017 թվականների ընթացքում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ

17:57 05.04.2021

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես` ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից ներկրվող ապրանքները Հայաստան տեղափոխելու և ըստ որոշված սակագների մաքսազերծելու ծառայություններ են մատուցվել, այսպես կոչված, «կարգո» ընկերությունների կողմից:

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով վերոհիշյալ ծառայությունները մատուցող անձանց հետ, մաքսային հսկողության «կարմիր ուղի» ապրանքների բացթողում ընթացակարգ ընտրված լինելու դեպքերում, ըստ նախապես որոշված հանցավոր համաձայնության պլանի, մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով` կարգավորիչ գներով մաքսային ձևակերպումներ կատարելու պարտականության փոխարեն: Արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։

Նշված պաշտոնատար անձինք, ի պաշտոնե կրելով ՀՀ տարածք ապրանքների ներկրման գործարքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` մաքսային ձևակերպումն օրենքով սահմանված կարգով կատարելու, իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու պարտականություն, չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները և գործել են անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP