19:37 05.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:
Մասնավորապես պարզվել է, որ 2021 թ. մարտի 22-ին` ժամը 22:30-23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի շենքերից մեկի շքամուտքում, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի երիտասարդների միջև, որի վերաբերյալ պարզաբանումները շարունակվել են ժամը 23:30-ի սահմաններում, ինչի ժամանակ վնասվածքներ ստացած երեք անձինք, պոլիտրավմա ախտորոշմամբ, տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկզբում շենքի բաց պատշգամբում, ապա ընդհանուր օգտագործման միջանցիկ սրահում Գորիս քաղաքի չորս բնակիչները, գործով դեռևս չպարզված անձանց հետ, հայհոյելով, աղմուկ-աղաղակով, գոռգոռոցներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տագնապի ու վախի մթնոլորտ առաջացնելով` գործով երեք տուժողների նկատմամբ բռնություն են գործադրել, որի ընթացքում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, առանձնակի հանդգնությամբ, ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև՝ մետաղական առարկաների գործադրմամբ, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին, ապա մեղադրյալներից մեկը, չբավարարվելով կատարածով, ապօրինի մուտք է գործել տուժողներից մեկի բնակարան և շարունակելով իր հանցավոր գործողությունները՝ ոտքով հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ևս երկուսին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ գրավ և ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից չորրորդ անձին, ինչպես նաև խուլիգանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...