Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

14:03 06.04.2021

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ նշված քրեական գործերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով  Փաշինյանը ունի վկայի, իսկ մյուս գործով տուժողի կարգավիճակայս պահին ի՞նչ փուլում են նշված քրեական գործերը:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի  և  ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP