79-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հարևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

79-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հարևանին

17:31 07.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ տարեց տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 14:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1941թ. ծնված տղամարդ՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդու և վերջինիս հարևանի միջև, ինչի ընթացքում հարևանը հրել է 79-ամյա տղամարդուն, որը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին և ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքից օրեր անց՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 12:24-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարեց տղամարդը մահացել է ժամը 12:00-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնություն բաժանմունքի աշխատակիցները, տղամարդու մահվան պատճառը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հարևանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով այն բանի համար, որ վերջինս, վիճաբանելով 79-ամյա տղամարդու հետ, անուղղակի դիտավորությամբ, գիտակցելով տարեց և անպաշտպան վիճակում նրա ինքնապաշտպանության և ինքնատիրապետման անկարողության հանգամանքը, նախատեսելով նրա նկատմամբ բռնություն գործադրելով առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև հանցավոր ոտնձգության օժանդակ հետևանքների՝ վայր ընկնելու և ծանր վնաս ստանալու առաջացման հնարավորությունը, գիտակցաբար թույլ տալով դրանց առաջացումը, առնվազն մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչի հետևանքով տարեց տղամարդը վայր է ընկել, և ստացած գանգուղեղային վնասվածքից 2021թ. ապրիլի 3-ին անզգուշությամբ առաջացել է նրա մահը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP