Ովքե՞ր են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Ովքե՞ր են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

15:16 08.04.2021

Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը միանձնյա գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը։ Transfermarkt պարբերականը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Այս արժեքը թարմացվել է 2020-ի դեկտեմբերի 29-ին։ Իսկ հայ ֆուտբոլիստի երբևէ ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016-ին, երբ նա գնահատվում էր 37 միլիոն եվրո։

2-րդ տեղում, ըստ Transfermarkt-ի, Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է՝ 3,5 միլիոն եվրոյով։ Նախորդ տարի մարտին նրա արժեքը 5 միլիոն եվրո էր։

3-րդ տեղում Խորեն Բայրամյանն է՝ 3 միլիոն եվրո։ Բայրամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է նախորդ 2,8 միլիոն եվրոյի համեմատ։

Տիգրան Բարսեղյանը լավագույն տասնյակի 4-րդ տեղում է։ Նրա արժեքը 1,5 միլիոն եվրոյից բարձրացել է 2 միլիոնի։ 5-րդ տեղում Նորբերտո Բրիասկո Բալեկյանն է: Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվողի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է նախկին 475 հազար եվրոյի համեմատ և այժմ 1,5 միլիոն եվրո է:

Ռուսական «Խիմկիի» հայ ֆուտբոլիստ Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքը նախկինում  գնահատվում էր 800 հազար եվրո, իսկ վերջին թարմացված տվյալներով՝ հասել է 1 միլիոն եվրոյի։ Վարազդատ Հարոյանի արժեքը պահպանվել է 800 հազար եվրո։

8-րդ տեղում Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն է։ Transfermarkt-ը նրան գնահատում է 650 հազար եվրո՝ նախկին 450 հազարի փոխարեն։ 9-րդ տեղում Կամո Հովհաննիսյանն է՝ 600 հազար եվրոյով։ Նախկինում նա գնահատվում էր 700 հազար եվրո։

Լավագույն տասնյակը եզրափակում է «Կայսարի» հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը։ Նրա արժեքը բարձրացել է՝ հասնելով 600 հազար եվրոյի։ Մինչ այդ 450 հազար եվրո էր։ Նույնքան է գնահատվում նաև 21-ամյա Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը։

Հայաստանի ազգային հավաքականի մյուս նորեկ, ԲԿՄԱ-ի 19-ամյա ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը 56-րդ հորիզոնականում է․ նա գնահատվում է 175 հազար եվրո՝ նախկին 125 հազարի փոխարեն։

Նշենք նաև վերջերս հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները․

Էդգար Բաբայան– 500 հազար եվրո
Հովհաննես Համբարձումյան – 500 հազար եվրո
Անդրե Չալըշըր – 400 հազար եվրո
Ալեքսանդր Կարապետյան – 300 հազար եվրո
Տարոն Ոսկանյան – 300 հազար եվրո
Դավիդ Յուրչենկո – 250 հազար եվրո
Վբեյմար Անգուլո – 250 հազար եվրո
Սոլոմոն Իմե Ուդո – 250 հազար եվրո
Հակոբ Հակոբյան – 250 հազար եվրո
Կարեն Մուրադյան – – 225 հազար եվրո
Արտակ Գրիգորյան– 200 հազար եվրո
Սերոբ Գրիգորյան – 200 հազար եվրո
Արսեն Բեգլարյան – 175 հազար եվրո
Անատոլի Այվազով – 175 հազար եվրո
Հայկ Իշխանյան – 175 հազար եվրո
Արթուր Միրանյան – 125 հազար եվրո

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP