13:47 27.01.2018
Արթիկում առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրին ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Բանվորական ակումբում Գերմանիայից գերեվարված մի դաշնամուր կար:
Հենց այդ հանդիպումն էլ ճակատագրական կամ, ինչպես Տիգրան Մանսուրյանն է ասում, «տրամաբանական» եղավ: Այսօր Մաեստրոն դառնում է 79 տարեկան: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում: 1947-ին Մանսուրյանների ընտանիքը հայրենադարձվեց: Նրանք հաստատվեցին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում, իսկ մի քանի տարի անց տեղափոխվեցին Արթիկ քաղաք:
Դա իսկապես կատաստրոֆա էր: Իմ կյանքի բոլոր տեսակի հիմնասյուները միանգամից փոխվեցին. ես ապրում էի մայրաքաղաքում, հայտնվեցի գյուղում, չգիտեի՝ ինչ բան է ցուրտը, կարճ շալվար էի հագնում, հայտնվեցի ձյուների մեջ, քիչ թե շատ ապահով կյանքով էի ապրում, հայտնվեցի հետպատերազմյան շրջանի առաջին տարիների դժվարությունների մեջ:
1956 թվականին երիտասարդ Տիգրանը տեղափոխվում է Երևան՝ երաժշտական կրթություն ստանալու: Նա ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, այնուհետ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում:
Հինգ տարի սովորեցի նրա մոտ։ Դա մեծ բարեբախտություն էր։ Հրաշալի երաժիշտ էր, բարձր ճաշակի տեր և միաժամանակ շատ բաց էր: Այս ձևով ես մուտք գործեցի Սարյանների ընտանիք, հաճախ էի նրանց տանը լինում, Մարտիրոս Սարյանի հետ զրուցում:
Կոնսերվատորիայի 4-րդ կուրսում Մանսուրյանը երաժշտություն է գրում փաստագրական ֆիլմի համար: Մոտ 5 տարի փաստագրական ֆիլմերում աշխատելուց հետո Մանսուրյանը սկսեց երաժշտություն գրել գեղարվեստական ֆիլմերի համար. «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Աշնան արև», «Մեր մանկության տանգոն» և այլն:
Կինոյի աշխարհն ինձ համար դարձավ շատ մտերիմ ու սիրելի: Այն ֆիլմերը, որոնց համար երաժշտություն եմ գրել, մի ընտանիք են:
Չնայած հանրությանն ավելի հայտնի են հատկապես Մանսուրյանի՝ ֆիլմերի համար գրված գործերը, նա ունի բազում այլ ստեղծագործություններ, որոնք բարձր են գնահատվում երաժշտասեր հանրության և մասնագետների կողմից:
Նրա «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացվել է 2017թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը: Այն հավակնում է հաղթող դառնալ երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Լուսանկարները՝ Ներսես Մատինյանի
20:54 30.06.2025
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելուՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...
20:40 30.06.2025
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարությունՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – երկուշաբթի օրը լրագրողներին […] ...
20:21 30.06.2025
Արմավիրում քամին պոկել ու շպրտել է շենքի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառերԱրմավիրում քամին շենքի տանիքի ահագին հատված պոկել ու շպրտել է․ վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր։Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական […] ...
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...