Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021-ի առաջին 1000 ծառերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021-ի առաջին 1000 ծառերը

23:09 10.04.2021

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին։ Ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Իր ողջույնի խոսքում նախարար Պետրոսյանն ազդարարեց «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկի մասին և անդրադարձավ ծառ տնկելու ու անտառվերականգնման շնորհակալ գործին․

«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի։Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների ամբողջական ներգրավմամբ, Կառավարության մյուս գերատեսչությունների հետ, մարզպետարանների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանում և Արցախում տնկել 10 միլիոն ծառ»։

Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100,000 ծառ։
Այս ամենը միտված է ավելի լավ, կանաչ, խնամված ու պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացումն ապահովելու նախադրյալներ ստեղծելուն և արդյունավետ կառավարում իրականացնելուն։

Նախարարն անդրադարձ կատարեց Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատելով, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։
««10 միլիոն ծառ» նախաձեռնությունը մեր երկու կառույցների միջև կնքված հուշագրի ու երկուստեք համագործակցության պատրաստակամության, բարի կամքի ու բարեկամության կյանքի կոչման համար լավագույն հնարավորությունն է,-ասաց նախարարը, հույս հայտնելով, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կապահովի երիտասարդների էլ ավելի լայն ներգրավվածությունը գործընթացին,-ծառ տնկելը, խնամելը, ամենաշնորհակալ գործն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ծառ է տնկում ու խնամում շրջակա միջավայրի մի բաղադրիչ, հաստատապես լավ քաղաքացի է պետության համար»։

Ելույթներով հանդես եկան նաև Արագածոտնի մարզպետը և մյուս հյուրերը։

Միջոցառման առաջին մասի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցին, որից հետո տնկարանի մասնագետների ուղեկցությամբ ուսանողների հետ շրջայց կատարեցին տարածքում՝ ծանոթանալով առկա հզորություններին և իրականացվող հսկայածավալ ծրագրերին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ»-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, կիսվեցին իրենց փորձով և օգնեցին ծառեր տնկել՝ դառնալով այդչափ կարևոր համահայկական վերածննդի նախաձեռնության մի մասնիկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP