Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը

15:58 12.04.2021

Եվրամիությունը խիստ մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկություններով և անհրաժեշտ է համարում ամբողջությամբ պարզել դրա բոլոր հանգամանքները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«ԵՄ-ն տեղյակ է այս միջադեպի մասին, մեզ շատ մտահոգում է այս տեղեկատվությունը: Անհրաժեշտ է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մենք մերժում ենք ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել կամ չեզոքացնել իրանական խնդրի լուծման ջանքերը: Անհրաժեշտ է պարզել այս միջադեպի բոլոր հանգամանքները»,- ասել է Ստանոն:

Մինչ այժմ, ըստ նրա, շրջանառվում են կատարվածի տարաբնույթ մեկնաբանություններ: «Մեզ համար ամենակարևորը փաստեր գտնելն է: Եվ եթե մենք ունենք այդ փաստերը, մենք կարող ենք որոշել, թե ինչ հայտարարություններ անել և գործողություններ ձեռնարկել»,- ավելացրել է նա:

Կիրակի առավոտյան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրական բաշխման ցանցում տեղի է ունեցել դժբախտ պատահար, ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա, միջադեպի պատճառները պարզվում են:

Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջադեպը հարձակում է և «միջուկային ահաբեկչության» դրսևորում:

Իսրայելը կանգնած է Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում, պնդում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով «հետախուզության աղբյուրները»:

Իրանի հետախուզական ծառայությունները բացահայտել են Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մեջ ներգրավված անձին:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Նաթանզի օբյեկտում կատարված դիվերսիան կազմակերպվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին խանգարելու համար:

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50%-ով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ Նաթանզում ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, ասել է ՄԱԳԱՏԷ-ի խոսնակ Ֆրեդրիկ Դալը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP