15:56 12.04.2021
ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
?ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը մրցակցության խախտումների կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումն է նախաձեռնել, որին այս անգամ հրավիրվել են կաթնամթերք արտադրողները: Նպատակն է հորդորել տնտեսվարողներին կաթնամթերքը մակնշել օրենսդրության պահանջներին համաձայն՝ հստակ տարանջատելով կաթնային յուղի փոխարինիչով և կաթնային մթերքները, որպեսզի սպառողները մոլորության մեջ չընկնեն: Նրա խոսքերով՝ ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել, և յուրաքանչյուր փուլից հետո ավելի նվազ չափով խախտումներ են հայտնաբերվել, սակայն դաշտը դեռևս ամբողջությամբ զերծ չէ իրավախախտումներից:
«Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որպեսզի բոլորն աշխատեն հնարավորինս մրցակցային և օրինական դաշտում: ՀՀ-ում հնարավոր է արտադրել տեխնիկական կանոնակարգերին համապատասխան մթերք, և շուկայում ունենալ տեղ: Դրա վառ ապացույցն են դաշտում գործող բարեխիղճ տնտեսվարողները»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ աշխատակիցները ներկայացրել են կաթնամթերքի որոշ տեսակների մակնշման, օրգանական, էկո, բիո և համարժեք այլ եզրույթների կիրառման օրենսդրական պահանջները, անդրադարձ կատարել ոլորտում հանձնաժողովի հայտնաբերած իրավախախտումների կոնկրետ դեպքերին, պատասխանել մասնակիցների հարցադրումներին:
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռըՂազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...
20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...
20:09 27.07.2025
Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացելՀամաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...
20:04 27.07.2025
Օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...