Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը

15:05 14.04.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության կարգը: Այդ փոփոխությունները նախատեսված են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը նշեց, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքների 80 տոկոսից ավելին գտնվում է անապահովության համակարգում: Առաջարկվում է, որ այդ ընտանիքները ոչ թե պարզապես նպաստ ստանան, այլ դրամական աջակցություն տրամադրվի՝ ըստ երեխաների քանակի:

«Այսինքն՝ դրամական աջակցությունն աճող լինի: Դրանից բացի, այս փոփոխությամբ կարևոր խնդիր է լուծվում: Այդ ընտանիքները դուրս կգան անապահովության համակարգից ու կախված չեն լինի դրանից: Այլևս չեն ունենա այն մտավախությունը, որ անասուն պահելու դեպքում անապահովության բալային համակարգը կիջնի, ընտանիքից աշխատողներ ունենալու հանգամանքը կազդի և այլն: Առաջարկն ընդունելուց հետո այդ ամենը հաշվի չի առնվի և բազմազավակ ընտանիքը դրամական աջակցություն կստանա ըստ երեխաների քանակի»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ այդ փոփոխությունները զարգացման մեծ հնարավորություններ կտան: Արտակ Մարկոսյանը նաև տեղեկացրեց, որ խոսքը մոտավորապես 8 հազարից մի փոքր ավելի ընտանիքների մասին է, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ:

Դրանից բացի, նախատեսված փոփոխություններով առաջարկվում է բազմազավակ ընտանիքների ծնողներին տալ առողջապահական ապահովագրություն, որպեսզի դրա շրջանակում կարողանան անվճար օգտվել առողջապահական որոշակի ծառայություններից: Առաջարկվում է նաև բազմազավակ մորը, բացի իրեն հասանելիք տարեկան արձակուրդից տարվա մեջ ևս 5-օրյա վճարովի արձակուրդ սահմանել:

«Մենք պետք է բազմազավակ ընտանիքին տանք հստակ սոցիալական երաշխիքներ: Օրինակ, 4 երեխա ունենալու պարագայում քաղաքացին պետք է իմանա, թե ինչպիսի աջակցությունից կարող է օգտվել: Երաշխավորված լինի այն, որ երեխան գնալու է մանկապարտեզ, հերթի խնդիր չի ունենալու, այնտեղ սովորելու է անվճար, կրթական գործընթացում լինելու են արտոնություններ»,- ասաց Արտակ Մարկոսյանը:

Նոր փոփոխություններով, բազմազավակ ընտանիքների երեխաների պարագայում նախատեսվում է վարձավճարի փոխհատուցում միջին մասնագիտական, բարձրագույն կրթության համակարգում սովորելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

18:06 27.07.2025

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

BACK_TO_TOP