Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով

20:38 14.04.2021

Դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր՝ Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի, դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշատակիցների թույլտվության, Ռոբերտ Մանուկյանը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք:

Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված’ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին’ դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր՝ Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից: Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՀՔԾ-ում միացվել և քննվել են մեկ վարույթում։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Մ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռոբերտ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2019թ. նոյեմբերի 15-ին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում։ Մարկոս Մարկոսյանը դատապարտվել է տուգանքի՝ ընդհանուր 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը դատապարտվել տուգանքի՝ 300.000 ՀՀ դրամի չափով, նրա նկատմամբ նշանակված պատիժը նույն հիմքով ևս մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ դատախազության կողմից դատավճռի դեմ ներկայացվելու է վերաքննիչի բողոք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

16:36 27.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:   ...

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

16:28 27.07.2025

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին)  բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

16:16 27.07.2025

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և, եթե հնարավոր է, գտնեն համագործակցության ոլորտներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգները և Չինաստանը աշխարհի երկու ամենահզոր և կարևոր երկրներն են, ուստի մենք պետք է պահպանենք հարաբերությունները։ Մենք պետք է կարողանանք խոսել նրանց հետ և, եթե հնարավոր է, գտնել […] ...

BACK_TO_TOP