Կստեղծվի ներքին գործերի նախարարություն  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն 

13:49 15.04.2021

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

16:28 27.07.2025

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին)  բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

16:16 27.07.2025

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և, եթե հնարավոր է, գտնեն համագործակցության ոլորտներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգները և Չինաստանը աշխարհի երկու ամենահզոր և կարևոր երկրներն են, ուստի մենք պետք է պահպանենք հարաբերությունները։ Մենք պետք է կարողանանք խոսել նրանց հետ և, եթե հնարավոր է, գտնել […] ...

BACK_TO_TOP