Արևմտյան Վրաստանում թուրքական ընկերության կողմից կառուցվող «Նամախվանի ՀԷԿ» կասկադի շուրջ իրավիճակը թեժանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Արևմտյան Վրաստանում թուրքական ընկերության կողմից կառուցվող «Նամախվանի ՀԷԿ» կասկադի շուրջ իրավիճակը թեժանում է

18:06 15.04.2021

Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել թե՛ անմիջապես հէկի շինհրապարակում և թե՛ Քութաիս քաղաքում:

Այստեղ ակցիայի մասնակիցները փակել են քաղաք տանող ճանապարհները՝ պահանջելով թուրքական շինարարական ENKA ընկերությանը հեռանալ երկրից: Ճանապարհները բացելու պահանջի շուրջ նախօրեին քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Մի քանի հոգի բերման էին ենթարկվել և հավանաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ակցիայի մասնակիցները, սակայն, չեն ընկրկում և սպառնում են իշխանություններին` իրենց պահանջները չբավարարելու դեպքում հանրապետության մասշտաբով փակել քաղաքների, շրջանների ճանապարհները, անգամ մայրուղիները: Ակցիայի մասնակիցները երկու մտահոգություն ունեն՝ Իմերեթիի ամբողջ տարածաշրջանի համար ապագա ամբարտակի հնարավոր ճեղքման սպառնալիքը և թուրքական ընկերության ներկայությունը տարածաշրջանում:

2019 թվականին Վրաստանի կառավարությունը «Նամախվանի ՀԷԿ» կասկադը զարգացնելու, կառուցելու և շահագործելու իրավունք շնորհեց թուրքական ENKA և նորվեգական Clean Energy Group ընկերություններին: Երկու հէկերի կասկադը միացնելու է Ռիոնի գետի երկու հիդրոէլեկտրակայանները`433 ՄՎտ հզորությամբ: Շինարարության ավարտից հետո Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 15%-ով: Կասկադի կառուցման համար ներդրվել է 750 միլիոն դոլար: Գումարային փոխհատուցում է տրամադրվել տարածաշրջանի բնակչությանը:

Տարածքի շահագործումը թուրքական կողմին  է հանձնվել 99 տարի ժամկետով: ENKA ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նախագիծը միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի համար, և խոստանում են «Նամախվանի» հէկում աշխատանքի տեղավորել 1,6 հազար տեղի բնակչի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

13:18 01.07.2025

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

13:11 01.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

13:05 01.07.2025

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

BACK_TO_TOP