Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

15:35 15.04.2021

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարգելի՛ դիմորդ

Եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի 10-ին:

Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք«Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաև թեստերին և պատասխաններին։

Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերևի աջ անկյունում առկա են «Մուտք» և «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա և ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:

Քայլ երրորդ. առաջին տողում «ԳԹԿ անձնական համարի» տակ լրացրու՛ այն թիվը, որը քեզ հատկացրել է դպրոցը: Եթե նախորդ տարիների կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ ես, ապա ԳԹԿ անձնական համար ստացի՛ր քո բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցից:

Քայլ չորրորդ. նշի՛ր անունդ: «Էլեկտրոնային հասցե» բաժնում լրացրու՛ քո իրական, գործածվող էլեկտրոնային հասցեն, քանի որ հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը տրամադրվելու է հենց այդ էլեկտրոնային հասցեին: Գաղտնաբառ պատուհանում ստեղծի՛ր բոլորովին նոր գաղտնաբառ (ոչ թե քո էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը) ու անպայման հիշի՛ր այն, քանի որ միայն այդ գաղտնաբառով կարող ես մուտք գործել համակարգ: Քո ստեղծած նոր գաղտնաբառը կլինի միայն dimord.am-ինը:

Քայլ հինգերորդ. «Նույնականացման ծածկագիրը» գրելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր տվյալները և սեղմել «Ուղարկել» կոճակը, որից հետո քո նշած էլ. հասցեին կուղարկվի «Նույնականացման ծածկագիրը»: Լրացնելով բոլոր դաշտերը՝ սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա, որից հետո էկրանին տե՛ս քո անձնական էջը՝ դիմում-հայտով: Կբացվի պատուհան, որի բովանդակությունն անպայման կարդա՛։ Կայքում քո լրացրած տվյալները՝ բուհը, մասնագիտությունը և մասնագիտության համար սահմանված քննական առարկաները, համարվում են ընդունելության պաշտոնական դիմում-հայտ: Կայքում գրառումները պետք է կատարվեն բացառապես հայերեն: Եղի՛ր ուշադիր. եթե տվյալներում կան անճշտություններ կամ կարիք կա փոփոխությունների, ապա կայքում կարող ես համապատասխանաբար ուղղել կամ կատարել փոփոխություններ վերը նշված ժամկետում: Դիմում-հայտում կեղծ տվյալներ լրացնելու և/կամ ներկայացնելու դեպքում դիմորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քայլ վեցերորդ. մասնագիտության ընտրության և ընդունելության քննության կամ քննությունների ընտրության դիմում-հայտում լրացրու՛ անունդ, հայրանունդ, ազգանունդ, անձնագրիդ տվյալները, ծննդյանդ տարեթիվը և սոցիալական քարտիդ համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հավաքի՛ր տասը հատ 0: Ներկայացրու՛ երկու հեռախոսահամար՝ բջջային կամ քաղաքային, որոնք մշտապես հասանելի են։ Նշի՛ր սեռդ, գրի՛ր անապահովության միավորը, եթե այդպիսին կա, քաղաքացիությունդ: Ճշգրիտ լրացրու՛ ուսհաստատությունն ավարտելու տարեթիվը:

Քայլ յոթերորդ. սեղմի՛ր «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտը, նշի՛ր վճարի չափը և ներբեռնի՛ր անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրի՛ր 1500, 2-ի դեպքում՝ 3000, իսկ եթե վճարից ազատված ես, ընտրի՛ր 0 և ներբեռնի՛ր վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը։

Քայլ ութերորդ. եթե մասնակցելու ես ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին, ապա «Մասնակցում եմ» դաշտում ընտրի՛ր «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտը: Եթե դիմում ես Արցախի Հանրապետության բուհեր, ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության և այլ ուսումնական հաստատություններ, որոնք ընդգրկված չեն կայքում առկա ՀՀ բուհերի ցուցակում, և չես մասնակցում ՀՀ բուհերի մրցույթին, ապա ընտրի՛ր «Միայն քննություններին» դաշտը: «Միայն քննություններ» դաշտը կարող ես ընտրել նաև, եթե որոշել ես ուսումը շարունակել հեռակա համակարգում և քննության գնահատականը հետագայում ներկայացնել համապատասխան բուհ։

Քայլ իններորդ. հաջորդիվ կբացվի մասնագիտությունների ցանկը. դու կարող ես նշել 1 մասնագիտություն (անվճար և վճարովի) և այդ մասնագիտության համար քննությունը կամ քննությունները: Եթե նախորդ տարվա շրջանավարտ ես և ուզում ես պահպանել նախորդ տարվա միասնական քննության գնահատականը, ապա «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտն ընտրելուց հետո սեղմի՛ր «Պահպանում եմ» կամ «Պահպանում կամ հանձնում եմ» կոճակներից մեկը՝ նշելով ԳԹԿ նախորդ տարվա քո անձնական համարը, իսկ եթե այն մոռացել ես՝ դիմի՛ր Գնահատման և թեստավորման կենտրոն:

Քայլ տասներորդ. եթե դեռևս չունես ատեստատ կամ դիպլոմ, ապա ընտրի՛ր «Դեռ չունեմ ավարտական փաստաթուղթ» դաշտը: Եթե ունես ավարտական փաստաթուղթ, ստուգի՛ր՝ արդյոք ճի՞շտ է լրացված ավարտական փաստաթուղթ տրամադրած ուսումնական հաստատության անվանումը: «Ավարտական փաստաթղթի տեսակ» դաշտում ընտրի՛ր ատեստատ կամ դիպլոմ, ապա նշի՛ր փաստաթղթի համարը: Եթե քո ավարտական փաստաթուղթն ատեստատ է, սեղմի՛ր «Ատեստատ»-ը, լրացրու՛ գրանցման սերիան և համարը, նույնը՝ դիպլոմի դեպքում: Եթե ավարտական փաստաթղթի տեսակը նշված է ատեստատ, նշի՛ր ավարտական քննություններից ստացածդ գնահատականները:

Քայլ տասնմեկերորդ. նախապես ընտրի՛ր գնահատման համակարգը: Ավարտական փաստաթղթի բոլոր գնահատականները պետք է նշել: Եթե տվյալ առարկայից գնահատական չունես, ապա համակարգը համապատասխան դաշտում կներմուծի 0: Եթե մեկից ավելի օտար լեզուներից ունես գնահատականներ, ապա օտար լեզուների դաշտում ցանկից ընտրի՛ր և մուտքագրի՛ր քո ուսումնասիրած օտար լեզվի գնահատականը:

Քայլ տասներկուերորդ. եթե ունես արտոնություն՝ մեդալակիր ես կամ հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր կամ ունես նպատակային ուսուցման ուղեգիր, ապա համապատասխան նշում արա՛: Եթե որոշել ես մասնակցել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա նշի՛ր այն: Որևէ արտոնություն ունենալու դեպքում՝ այն նշի՛ր։ Եթե ծանոթ չես արտոնությունների վերաբերյալ կետերի բովանդակությանը, ապա սեղմի՛ր ցանկացած կետ և ծանոթացի՛ր տվյալ կետի բովանդակությանը: Արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել Ձեր նախընտրած բուհ։

Քայլ տասներեքերորդ. բոլոր արված նշումներդ կարող ես նորից ստուգել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ ես լրացրել արդյոք, թե՞ ոչ: Կարող ես փոխել, ըստ անհրաժեշտության՝ հանել նշումը և նորից լրացնել: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմի՛ր հաստատել կոճակը, որից հետո համակարգը կփակի քո էջը:

Քո լրացրած դիմում-հայտը կհասցեագրվի այն էլեկտրոնային հասցեին, որը դու լրացրել ես։ Հաստատելուց հետո՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, կարող ես այցելել www.dimord.am կայք, «Մուտք»-ի վրա սեղմելով՝ գրել նույն էլեկտրոնային հասցեն և նույն գաղտնաբառը և բացել քո դիմում-հայտը։ Դրանում կարող ես փոփոխություններ կատարել կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել հայտից:

Եթե Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդ եսապա զինկոմիսարիատների կազմած անձնական գործերով, հաշվառման և ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման նպատակով պետք է ներկայանալ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով։ Այս և նախորդ տարիների շրջանավարտների գործերի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը՝ ժամը 11:00-ն։ ՀՀ ԶՈՒ-ից զորացրված կամ այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների գործերի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 11։00-ն։ Ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողովում հաշվառվելուց հետո բոլոր դիմորդները կուղեգրվեն ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա՝ ռազմաբժշկական փորձաքննության։ Փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը պետք է ներկայացնի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով, որից հետո միայն կլրացնի դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։

Սիրելի՛ դիմորդ,

եթե էլեկտրոնային համակարգից օգտվելը քեզ համար անհաղթահարելի դժվարություն է, ապա կարող ես դիմել ԳԹԿ անձնական համար տրամադրած դպրոց և խնդրել՝ քեզ գրանցել համակարգում։ Դա կարվի բացարձակապես անվճար։

Մաղթում ենք հաջողություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

BACK_TO_TOP