Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Վալենտինա Մատվիենկոյի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Վալենտինա Մատվիենկոյի հետ

15:57 15.04.2021

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջև առկա երկխոսության վերաբերյալ և վստահություն հայտնեց, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

Վալենտինա Մատվիենկոն կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավական է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր գնահատեց կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելեց, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերեցին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

16:28 27.07.2025

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին)  բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...

Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

16:09 27.07.2025

Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար 4 տարվա ընթացքում կվճարի 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» հարձակվող Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։ 28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի բնակիչներին

15:59 27.07.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ մարդասիրական օգնության յոթ կոնտեյներ են օդից իջեցրել Գազայի հատվածի բնակիչներին։ «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության ուժերը մարդասիրական օգնության օդից իջեցում են իրականացրել՝ որպես մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված ապահովելու և հեշտացնելու իրենց շարունակական ջանքերի մաս», – ասվում է հայտարարության մեջ։ «Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մատակարարումը բաղկացած էր […] ...

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

15:47 27.07.2025

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր […] ...

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

15:40 27.07.2025

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ և ցանկանում է տեսնել դրա ավարտի ուղղությամբ կոնկրետ քայլեր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նրա (Թրամփի) պատերազմը չէ, բայց նա ցանկանում է, որ այն ավարտվի», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ (Ռուսաստանի առաջնորդ) Վլադիմիր […] ...

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:28 27.07.2025

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...

BACK_TO_TOP