18:42 15.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է.
«Հարգելի Վալենտինա Իվանի
Հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս համաժողովը կազմակերպելու համար:
Ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը ցանկացած ձևով դարձել են 21-րդ դարի ամենավտանգավոր խնդիրներից մեկը: Անցյալ տարին նշանավորվեց ևս մեկ աննախադեպ մարտահրավերով՝ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակով: Նոր վիրուսի արագ տարածումը և համաճարակի հետ կապված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել բոլոր երկրներում: Աշխարհը դարձել է ավելի անկանխատեսելի, վիրտուալ, մեր կյանքի բոլոր ոլորտները կտրուկ փոխվել են: Մենք բոլորս ականատես ենք այն բանի, թե ինչ փորձության են մատնվում երկրների քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերը: Ես կցանկանայի հատկապես նշել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «վերջ տալ բոլոր «թեժ հակամարտություններին» կոչերի կարևորությունը և ամեն ինչ անել, որպեսզի «խուսափել նոր սառը պատերազմից»:
Գործընկերներ
Թվում էր, թե կորոնավիրուսային վարակի և դրա ծանր հետևանքների հետ կապված մարտահրավերները պետք է համախմբեին պետություններին և ժողովուրդներին: Սակայն, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ կրակել են խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել և ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայ մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր կռվել և հաղթել են նացիզմն ու ֆաշիզմը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Այս բոլոր գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտումներով:
Սաստկացման (էսկալացիայի) հենց սկզբում ակնհայտ դարձավ, որ Սիրիայից և Լիբիայից Թուրքիայի կողմից համալրված վարձկաններն ու գրոհայինները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում: Գրոհայիններին մեր տարածաշրջան տեղափոխելու փաստը հաստատեցին նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ն:
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն արդեն անցյալ տարվա նոյեմբերին նշել էր, որ տարածաշրջան է տեղափոխվել շուրջ երկու հազար ահաբեկիչ: Այս վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: Մենք բազմիցս նշել ենք, որ եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն, Հարավային Կովկասը կդառնա ցատկահարթակ /պլացդարմ/ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից նոր ահաբեկչական սպառնալիք կարող է տարածվել ողջ տարածաշրջանում: Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, պատերազմի առաջին իսկ օրերից տարածաշրջան տեղափոխվել են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ինչպիսիք են Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ալ-Նուսրան», «Ֆիրկաթ Համզան» և «Սուլթան Մուրադը»:
Կցանկանայի առանձին նշել նաև հումանիտար խնդիրները: Ինչպես գիտեք, գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները:
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել են: Այդ հանցագործությունները տեսանկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է և լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար:
Հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների և ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր և, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման և ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ և գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարևոր խնդրի շուտափույթ լուծման շահերին:
Գործընկերներ
Մենք կոչ ենք անում միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության՝ առաջիկա մարտահրավերները մեղմելու համար: Մեր առջև խնդիր է դրված մշակել համատեղ համախմբված գործողություններ` ուղղված ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների լուծմանը, հրատապ խնդիրների օրենսդրական լուծումներ որոնել:
Շնորհակալություն ուշադրության համար»:
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...