Դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով

18:02 05.07.2018

Դեղատներում  վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով: «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Իսկ Ադրբեջանի կողմից հաստատված «Պուրոքսանի» դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանը, ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում:

«Այդ դեղերը Հայաստանում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե՛ արտաքին տեսքով, թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում»,- ասաց Լիանա Եղիազարյանը:

Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաև դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:

«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը ևս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից:

Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն:

Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմինին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:50 27.07.2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP